ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Քեզ «սպիսատ» են անում, «ճարպի՛կ»

Քեզ «սպիսատ» են անում, «ճարպի՛կ»
06.09.2023 | 16:05

Քեզ «սպիսատ» է անում «հպարտ» ժողովուրդը, որը կշտացել է արդարության ու խաղաղության սին քարոզներիցդ: Որին փորձում ես սիրաշահել մի քանի մետր ասֆալտով, որպեսզի մոռացության տա իր խորտակված երազանքները՝ կապված քո «ժողվարչապետության» ստանձնման հետ:

Քեզ «սպիսատ» է անում «մի կողմ քաշված» ժողովուրդը, որը դուրս է եկել անտարբերության թմբիրից և այլևս չի հանդուրժում ազգային ու պետական տոտալ ձախողումներդ: Որին այլևս անհնար է պահել «երկիրը թալանված և Արցախը վաղուց հանձնված էր» հիպնոսի տակ:

Քեզ «սպիսատ» են անում բոլոր «նախկին թալանչիներն» ու «ներկա դզվողները», որոնց դու միամտաբար կարծել ես քեզ հենարան: Որոնք հանուն փողի սեփական ծնողին ու զավակին էլ կուրանան, ուր մնաց՝ քեզ նվիրված մնան:

Քեզ «սպիսատ» են անում հին տերերդ, որոնք աչք ունեն և տեսնում են, թե ինչպես ես «ճարպկորեն» թռել նոր տերերիդ գիրկը : Որոնք այլևս ժպիտով են վերաբերվում հավատարմության կեղծ երդումներիդ:

Քեզ «սպիսատ» են անում նոր տերերդ, որոնք քեզ վերաբերվում են որպես սնանկ «թավշյա կանտոռա»-ի, որն այլևս ոչինչ չունի տալու: Որոնք, համոզված լինելով «այլ գիրկ թռնելու» հատկությանդ մեջ, ճիշտ ժամանակին իրենք են ազատվում քեզնից:

Քեզ «սպիսատ» են անում Հայաստանի բարեկամները, որոնք այլևս անկարող են հանդուրժել քո հակահայկական գործունեությունը:

Քեզ «սպիսատ» են անում Հայաստանի թշնամիները, որոնք այլևս չեն հանդուրժում հակահայկական գործունեության շարունակման անկարողությունդ:

Քեզ «սպիսատ» է անում գաղափարական-քաղաքական «դուխով» թիմդ, որին թվում է, թե քեզ զոհաբերելով կկարողանա պահպանել քո շնորհիվ ձեռք բերված պաշտոններն ու ունեցվածքը:

Քեզ «սպիսատ» է անում մերձավորագույն շրջապատդ, որին թվում է, թե, ամեն ինչ քեզ վրա բարդելով, կազատվի պատասխանատվության կանչվելուց:

Եվ վերջում. ուշադրություն դարձրու՝ գուցե ընտանիքդ է՞լ է քեզ արդեն «սպիսատ» անում:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 4883

Մեկնաբանություններ